2026 թ. հունիսի 18-ին Metrum Invest-ի «Eden Park» բնակելի թաղամասի վաճառքի և սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն` Schindler ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Նորք Դեվելոփմենթս» ընկերության հետ։
Հուշագրով երկու կողմերը հավաստեցին, որ միավորում են ուժերը ժամանակակից կառուցապատման և բնակարանաշինության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար: Մասնավորապես, նոր կառուցվող «Eden Park» թաղամասի բոլոր բազմաբնակարան շենքերում նախատեսվում է տեղադրել համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական Schindler ապրանքանիշի վերելակներ:
«Ընտրությունը պայմանավորված է համաշխարհային հռչակ ունեցող բրենդի եվրոպական արտադրությամբ և, իհարկե, հուսալիության գործոններով: Մեր գործընկերների` «Նորք Դեվելոփմենթս»-ի հետ մենք այս որակյալ ու անվտանգ լուծումներն ենք առաջարկելու մեր բնակիչներին»,- իր խոսքում նշեց «Metrum Invest»-ի տնօրեն Արման Մելքոնյանը:
«Սա թերևս մեր և «Metrum Invest»-ի ամենածավալուն նախագիծն է, բայց կարծում ենք՝ ոչ վերջինը: Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումը` բնակիչներին անվտանգ, որակյալ ու երկարակյաց տեխնոլոգիաներով ապահովելը, որպեսզի դրանք ծառայեն, ինչպես ընդունված է ասել, ողջ կյանքի համար»,- նշեց «Նորք Դեվելոփմենթս»-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Ստորագրման միջոցառումից հետո հյուրերն ու ներկաները հնարավորություն ունեցան լուսանկարների միջոցով ծանոթանալու «Metrum Invest»-ի կողմից կառուցվող «Eden Park» թաղամասի շենքերի արտաքին տեսքին, վերելակների տեխնիկական պարամետրերին, ինչպես նաև գրասենյակում գնահատելու Հայաստանում ամենամեծը համարվող` շուրջ 40 քմ տարածք զբաղեցնող «Eden Park» բնակելի թաղամասի մանրակերտը: