«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները ՍԴ են դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները

2026 թվականի հունիսի 19-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին հայտնել են ՀՀ Սահմանադրական դատարանից:

Սահմանադրական դատարանում դիմումի մուտքագրվելուց հետո Սահմանադրական դատարանը երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում:

Leave a Comment