Հորմուզի նեղուցում լարվածությունը նոր թափ է հավաքում. ըստ տեղական լրատվամիջոցների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշական կրակոցներ է արձակել և նավերին հորդորել չմոտենալ տարածաշրջանին։
Իրանը պնդում է, որ անցումը հնարավոր է միայն հատուկ հայտերի և պայմանների կատարման դեպքում։
Նշենք, որ այս գործողությունները վտանգում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։
Իրավիճակն ավելի է սրվել Լիբանանի հարավում իսրայելական բանակի՝ «Հըզբոլլահի» դեմ իրականացրած լայնածավալ գործողությունների ֆոնին։
