Մոսկվայի վրա սկսվել է անօդաչու թռչող սարքերի նոր հարձակում. Սերգեյ Սոբյանինը հայտնել է 35 խոցված անօդաչու սարքերի մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մեկ ժամվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ մոտեցող 35 անօդաչու սարք է խոցվել։

«Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է Սոբյանինը իր ալիքում։

Մեկ օր առաջ Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ ուղարկել էին գրեթե 200 անօդաչու սարք։ Դա համարվում է Ռուսաստանի մայրաքաղաքի դեմ ամենախոշոր հարձակումը՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։

Leave a Comment