Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ նա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ հրապարակային հայտարարություններ է արել, որոնք, ըստ նախաքննության, պարունակել են ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանքի հրահրման ու քարոզի տարրեր։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ նշված հանգամանքները հաստատվել են նաև նշանակված փորձաքննության եզրակացությամբ։

Հսկող դատախազի որոշմամբ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երեք դրվագով։

Նախկին պատգամավորը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment