Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելուց հետո կարծելով, թե Ուկրաինան անպայման պարտվելու է, ժամանակի ընթացքում փոխել է իր տեսակետը։
Ինչպես հայտնում է France TV-ն՝ վկայակոչելով Մակրոնին, Թրամփը համոզվել է, որ իր շրջապատի՝ Ուկրաինայի մոտալուտ փլուզման մասին կանխատեսումները կեղծ են եղել։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Թրամփն անձամբ տեսել է, որ ուկրաինացիները «քաջ և հնարամիտ մարդիկ են, որոնց նա այժմ հարգում է»։
France TV-ն նշում է, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել ուկրաինական կողմի համառության և ռազմաճակատում գրանցած հաջողությունների շնորհիվ, ինչը հիմնավորապես հերքել է Ուկրաինայի պարտության մասին թեզերը։
