ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը հանել ենք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից. Մադյար




 

1lurer. Բուդապեշտը հասել է նրան, որ ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը բացառվի, միավորման անդամ բոլոր երկրները համաձայնել են ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի վերջնական լրամշակված տարբերակին՝ հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը:


 


«Մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվել է ընդունել ամփոփիչ հռչակագիրը, որին աջակցել են բոլոր անդամ պետությունները»,- ասել է Մադյարը, հստակեցրել, որ փաստաթղթի լրամշակումը տևել է մի քանի շաբաթ։


 


Հունիսին ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ առաջին բանակցային կլաստերի բացումը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մադյարը, ԵՄ երկրների դիրքորոշումները միավորմանը Ուկրաինայի անդամակցության շուրջ հետագա բանակցությունների հարցում խիստ տարբերվել են: Հունգարիան, նրա խոսքով, այն երկրների շարքում է, որոնք անհրաժեշտ են համարում ավելի դանդաղ և փուլային գործընթացը:


 


 



 


 

Leave a Comment