Բյուրականի աստղադիտարանում կայացավ մշակութային դիվանագիտության հերթական միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այս անգամ այն նվիրված էր Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին և Բյուրականի աստղադիտարանի Առաջին բյուրականյան շրջահայության լուսաթիթեղների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում ընդգրկվելու 15-ամյակին: