Հաղթանակ եք տոնել, ինչի՞ եք ավելի ագրեսիվ, ավելի հիստերիկ անգամ երբ մենակ եք․ Քրիստինե Վարդանյան 

 

Մենք չենք պատկերացնում սահմանափակ համագործակցություն, բաց ենք, պատրաստ ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, ում գնահատականները համընկնում են և ում նպատակը փոփոխությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Թույլ տվեք նաև իշխող ուժի պատգամավորի հարցին, որ այսպես շատ ոգևորված ասում էր՝ Քրիստինե Վարդանյանին այս հարցերը կտաք, պատասխանեմ: Եռագլուխ, պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանն է: Մենք պատերազմի այդ եռագլուխ դևի հետ համագործակցություն չենք պատկերացնում, մենք պատկերացնում ենք պայքար իրենց դեմ, ու առաջինը այդ դևի ամենախամաճիկ, ամենակախված գլխի դեմ պայքարն է:

Այս ընտրություններից հետո ի՞նչ է կատարվել ձեր հետ: Հաղթանակ եք տոնել, ինչի՞ հաղթանակը չեք տոնում, ինչի՞ եք այսպես ավելի ագրեսիվ, ինչի՞ եք ավելի հիստերիկ, ինչի՞ եք ավելի գռեհիկ, անգամ երբ մենակ եք: Կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել, կարող է խոստացել էիք սահմանադրական մեծամասնություն և չեք կարողացել ստանալ, հիմա չգիտեք ոնց արդարանալ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment