Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին Լիբանանի հարավում:
«Միացյալ Նահանգները պարտավոր է անհրաժեշտ ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա», – հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը Franceinfo ռադիոկայանի եթերում՝ խոսելով Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա հավելել է, որ Իսրայելը պետք է հարգի ԱՄՆ-Իրան համաձայնագիրը։