Քաջարան-Ագարակ թունելում ավարտվել են ջրամեկուսացման աշխատանքները

Քաջարան-Ագարակ թունելում ավարտվել են ջրամեկուսացման աշխատանքները

19 հունիսի 2026 – 13:17 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ավարտվել են ջրամեկուսացման աշխատանքները, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշվում է, որ ջրամեկուսացումը կարևոր քայլ է թունելի հետագա շահագործման համար՝ ապահովելով կառույցի երկարակեցությունն ու անվտանգությունը։

32 կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի կազմում ընդգրկված 455-մետրանոց թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ՝ բետոնացման աշխատանքների, որոնք ներկայումս իրականացվում են ինտենսիվ ընթացքով։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է, որի ավարտը նպաստելու է տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության տևողության կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ որակի և անվտանգության բարձր չափանիշների պահպանմամբ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Leave a Comment