Բրազիլական «Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ընտանիքում համալրում է սպասվում. բրազիլացին հայր կդառնա 5-րդ անգամ։
Նեյմարն ու նրա սիրելին՝ Բրունա Բիանկարդին, այս մասին հայտնել են սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութ երեխայի սեռի բացահայտման արարողությունից։ Զույգը դուստր է ունենալու։
Նեյմարն ու Բիանկարդին արդեն երկու դուստր ունեն։ Ֆուտբոլիստն ունի ևս մեկ դուստր և մեկ որդի այլ կանանցից։