
29 տարեկանում մահացել է ամերիկացի հիփ-հոփ պրոդյուսեր Թեյ Քիթը (իսկական անունը՝ Բրիտավիուս Լեյքիթ Չեմբերս), հայտնել է Նեշվիլի ոստիկանությունը՝ X սոցիալական ցանցում։
Նրան մահացած են գտել իր բնակարանում՝ հունիսի 18-ի կեսօրին։ Ոստիկանությունը հայտնել է, որ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահվան պատճառը դեռևս պարզված չէ։
Թեյ Քիթը հայտնի էր Դրեյքի, Թրևիս Սքոթի, Բիյոնսեի, Էմինեմի և այլ արտիստների հետ իր աշխատանքներով։