«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է կալանավորվել

Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով:

Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։

Հիշեցնենք`  հունիսի 17–ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բասեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:

Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։

Leave a Comment