«Արդյո՞ք Հայաստանն իսկապես դավաճանել է Ռուսաստանին. երեք քայլ, որոնք Փաշինյանին կդնեն իր տեղը»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը աստիճանաբար խզում է կապերը Մոսկվայի հետ։ Տեղեկատվական օրակարգը փոխվում է, վերնախավը վերափոխվում է, արտաքին և ռազմական քաղաքականությունը ձևափոխվում է, և Երևանը ավելի ու ավելի է շրջվում դեպի Արևմուտք, գրում է tsargrad.tv–ն։

«Եվրոպական Միության համար, որը տասնամյակներ շարունակ արտաքին քաղաքականության անզորության նշաններ է ցուցաբերել, Հայաստանը Աստծո պարգև է։ Փաշինյանն ինքն է կատարել ամբողջ կեղտոտ աշխատանքը. նա ազատվել է Ղարաբաղից, վարկաբեկել է ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Հիմա Հայաստանի վարչապետը բառացիորեն խեղդվում է Բրյուսելի գրկում», – գրել է «Тайная канцелярия» հեռագրային ալիքը։

ՀՀ վարչապետը հասկանում է, որ իր համար դժվար կլինի լինել և՛ Եվրամիության, և՛ Մաքսային միության անդամ, բայց մինչ այժմ նրան հաջողվել է համատեղել երկուսը։ Միևնույն ժամանակ, նա նշանակալի քայլեր է ձեռնարկել դեպի Արևմուտք։ Մասնագետները վստահ են, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանին Ռուսաստանի դեմ:

Երևանին գայթակղում են ԵՄ անդամակցության խոստումներով, բայց դա ընդամենը պոպուլիստական կարգախոս է: Նմանատիպ մեթոդներ կիրառվել են նաև Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում: 

Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Երևանի հաջորդ քայլերը նկարագրել է որպես երկրի «նոր քաղաքականության» մաս. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կմտցնի և կսկսի կամավորներ հավաքագրել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմի համար»:

Միևնույն ժամանակ, չնայած փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակին, Ռուսաստանը շարունակում է տնտեսական արտոնություններ տրամադրել Հայաստանին, վաճառում է էներգետիկ ռեսուրսներ զեղչով և պահպանում է ռազմական բազան երկրի պաշտպանության համար: Բայց արդյո՞ք Մոսկվային պետք է դա:

«НгП раZVедка» ռազմավերլուծական հեռագրային ալիքը կարծում է, որ կան երեք պարզ քայլ, որոնք կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. 

«Քայլերը հարցերով. 

–Արդյո՞ք Հայաստանը ռեսուրսներ է գնում արդար շուկայական գնով:

–Պե՞տք է շարունակել պահել 102-րդ բազան Հայաստանում, թե՞ Էրդողանի, Փաշինյանի և Ալիևի գլխավորած հրաշալի ազգերին թողնել դեմ առ դեմ։

–Ինչո՞ւ թունավորել մեր օդը թույլ տալով հայկական բեռնատարների հսկայական հոսք Հյուսիսային Կովկասի պահպանվող տարածքներով և Դարիալի դարպասով։

Այս միջոցառումները անխուսափելիորեն կազդեն Հայաստանի անվտանգության վրա, որը սովոր է Ռուսաստանի վրա հույսը դնել։ Գազի գների բարձրացումը և բեռնատարների արգելքը անմիջապես կհարվածեն երկրի տնտեսությանը, իսկ զորքերի դուրսբերումը Շիրակից կարող է մահացու լինել, քանի որ նրա հարևանները անմիջապես իրենց ուշադրությունը կդարձնեն այդ փոքրիկ պետության հողերի վրա։»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment