«Արարատ-Արմենիան» ընկերական հանիպումներ կանցկացնի սլովենական և սերբական թիմերի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Հունգարիայում անցկացվող մարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի:
Հունիսի 20-ին Հայաստանի չեմպիոնը կմրցի սլովենական «Մուրայի» հետ, հունիսի 27-ին ուժերը կչափի սերբական «Վոյվոդինայի» հետ:

Հայաստանի չեմպիոնը հունգարական Շոպրոն քաղաքում է և մարզական հավաքը կավարտի հունիսի 27-ին:

Հայաստանի չեմպիոնը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին, որտեղ կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։

Leave a Comment