Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը Իրանի կապիտուլյացիան է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հավասարազոր կլինի Իրանի կապիտուլյացիային։ Նա այս տեսակետը հայտնել է Axios-ին հունիսի 18-ին տված հարցազրույցում։

«Սա, հավանաբար, անվերապահ հանձնում է։ Ես այդպես եմ կարծում», – ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը նշել էր, թե Թրամփը նախկինում հայտարարել էր Թեհրանից «անվերապահ հանձնում» պահանջելու իր մտադրության մասին, և որ երկու կողմերի կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նման արդյունքի մասին չէր վկայում։

«Մենք նրանց լիովին հաղթել ենք ռազմական առումով։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը։ Ո՞վ կարող էր նման շրջափակում կիրառել։ Ես Իրանի ծովային շրջափակում կիրառեցի։ Եվ ոչ մի նավ չկարողացավ անցնել», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք հակամարտությունը նրան ստիպել է գիտակցել ուժ կիրառելու իր կարողության սահմանափակումները, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է՝ «Սահմանափակումներ չկան»։

Leave a Comment