Հայաստան – Ադրբեջան՝ 3։0․ Բիլի Ջին Քինգի գավաթ

Հայաստանի թենիսիստուհիների փայլուն են մեկնարկել Բիլի Ջին Քինգի գավաթի մրցաշարում: Առաջին խաղում մեր թենիսիստուհիները 3։0 հաշվով հաղթել Ադրբեջանի հավաքականին: Առաջին միավորը թիմին բերել է Անի Ամիրաղյանը։ Անին անցկացրել է գերազանց խաղ և ջախջախիչ հաղթանակ տարել՝ 6։0, 6։0 հաշվով։

Երկրորդը կորտ է դուրս եկել Էլինա Ավանեսյանը։ Տիտղոսակիր մարզուհին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է իր առաջին հանդիպումը և կարևոր հաղթանակ պարգևել թիմին։ Էլինան ցույց է տվել իր բարձր կարգը և հաղթել 6։3, 6։2 հաշվով։

Եզրափակիչ զուգախաղում Հայաստանը ներկայացրել են Ալինա Սողոմոնյանն ու Մարիա Ազիզյանը, որի համար այս հանդիպումը նույնպես առաջինն է եղել ազգային հավաքականում։ Երիտասարդ թենիսիստուհիները հաղթել են երկու սեթում՝ 6։2, 6։2 հաշվով։

Այսպիսով, խաղային առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է խմբային աղյուսակը։

Leave a Comment