Ուիթքոֆը նշել է, որ Իրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Իրանը մտադիր է թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, հաղորդում է Associated Press (AP)-ը։

Ըստ նրա աղբյուրների՝ Ուիթկոֆը այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հինգշաբթի օրը փակ դռների հետևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնացը ամերիկացի օրենսդիրներին ասել է, որ «Իրանը կհրավիրի ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնին ստուգելու իր միջուկային օբյեկտները և սկսելու աշխատանքները Թեհրանի հարստացված նյութերի գտնվելու վայրերը նույնականացնելու և բացահայտելու ուղղությամբ»։

Ուիթքոֆը պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմի մուտքը իրանական օբյեկտներ նախատեսված չէ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով: Սակայն, ըստ հատուկ ներկայացուցչի, այս քայլը նախատեսված է իրանական կողմից ՄԱԳԱՏԷ-ին ուղղված պատրաստված նամակում:

Leave a Comment