Դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահի հետ

Հունիսի 17-ին դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահ Գինտաուտաս Բարտկուսի հետ։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել տնտեսական կապերի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների շուրջ։

Երկուստեք ընդգծվել է առկա ներուժի լիարժեք կիրարկման հանձնառությունը, այդ թվում՝ գործարար շրջանակների միջև հետագա շփումների սերտացման և համագործակցության նոր ուղիների բացահայտման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment