Քո ցանկացած հաջողությունը

Քո ցանկացած հաջողությունը

19.06.2026 | 00:10

Մտեք հնազանդության արահետը:

Այդ արահետն է առաջնորդում Աստծո Աթոռին:

Ձեր հաջողության գանձը՝ այն գանձը լինի, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում` Իմ Թագավորության հաստատման համար ի նպաստ դրված, և լինի հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են այդ հրաշալիքները, և դրանք այն գանձերն են, որ գտնվում են ճանապարհի վերջում:

Մի կետից (Իմ թելադրանքից կամ խոստումից) մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը:

Ներկայումս ձեր բոլոր գործերը գտնվում են դեռ նյութական աստիճանահարթակի վրա, երբ հոգևորը միայն օժանդակում է նյութականին:

Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, որ Իմ Թագավորության հաստատման համար եք ի նպաստ դրել, այդ ժամանակ արդեն, նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին:

Մեկնաբանություններ

Leave a Comment