ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ նախագահի հանձնարարականի համաձայն դադարեցնում է իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների նկատմամբ ծովային շրջափակման ապահովման բոլոր գործողությունները։

Հայտարարության համաձայն՝ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում Պարսից ծոցի և Օմանի ծոցի ուղղությամբ իրանական նավահանգիստներ մտնող կամ այնտեղից դուրս եկող նավերի տեղաշարժը։


Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ ռազմական նավերը կշարունակեն մնալ տարածաշրջանում՝ հետևելու համար, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն և ամբողջությամբ իրականացվեն։

CENTCOM-ի փոխանցմամբ՝ շրջափակման ապահովմանն ուղղված բոլոր ռազմական միջոցառումները դադարեցված են։


Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment