Հունիսի 16-ին դեսպան Ենգիբարյանը մասնակցեց Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի ամենամյա ընդունելությանը, որի շրջանակներում զրույց ունեցավ կառույցի նախագահ Քաթրին Քլասս-Մյուլհաուզերի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Հանձնաժողովը գերմանական տնտեսության խոշոր տարածաշրջանային միություն է, որը խթանում է Գերմանիայից արևելք ընկած 29 պետությունների՝ այդ թվում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը: Ավելի քան 350 անդամ ընկերություն ունեցող միությունը աջակցում է գերմանական և այդ թվում հայաստանյան ընկերություններին՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին կապերի հաստատման, նախագծերի իրականացման և տարածաշրջանում տնտեսական շրջանակային պայմանների բարելավման ուղղությամբ։
ՀՀ դեսպանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրեց այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մեկնարկով պայմանավորված նոր տնտեսական հնարավորություններին։