Դավիթ Չալոյանը ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի գավաթի «Ոսկե Գրան Պրի» միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի ոսկե Գրան Պրի միջազգային մրցաշարում:

+90 կգ քաշայինների քառորդ եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Գերմանիան ներկայացնող Դելիլ Յազգանի հետ և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Չալոյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում աշխարհի փոխչեմպիոնի մրցակիցը կլինի Անգլիան ներկայացնող Աչուշին Քլինթոնը, որը քառորդ եզրափակչում պարտության է մատնել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Աբոուդո Ջամիլին:

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած Հայաստանի հավաքականից Գրան Պրիին մասնակցել է նաեւ 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը պարտվել է մեկնարկային մենամարտում:

Leave a Comment