Արցախցի Արմինե Մոսիյանի որդին՝ Արամ Դանիելյանը, ում ներկայութամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում մեղադրանքներ է հնչեցրել արցախցիների հասցեին, Բաթումիում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցին, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ վեճի օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար։
