Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին


Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր պաշտպանության պատասխանատվությունը, և Միացյալ Նահանգները կվերագնահատի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում առաջիկա վեց ամիսների ընթացքում՝ իրականացնելով համապատասխան ռևիզիա։


Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։Բացի այդ, Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին։ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել Եվրոպային ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության մեջ և ավելի քիչ հույսը դնել ամերիկացիների վրա։«Մի՛ կասկածեք, սա կլինի իրական վերագնահատում։ Այն կանցկացվի այնպես, որ Եվրոպան առաջատար դեր խաղա սեփական պաշտպանության համար հիմնական պատասխանատվությունը ստանձնելու ուղղությամբ», – ասել է Հեգսեթը։


 



 


 

Leave a Comment