Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավից

Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից, քանի դեռ չի ապահովել իր տարածքի անվտանգությունը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք կվերականգնենք անվտանգությունն ու բարգավաճումը Իսրայելի հյուսիսում։ Դրա համար մենք պետք է պահպանենք անվտանգության գոտի Հարավային Լիբանանում, և մենք չպետք է դուրս գանք դրանից այնքան ժամանակ, որքան պահանջում են Իսրայելի անվտանգության կարիքները», – ասել է նա Արևմտյան ափի աստվածաշնչյան վայրեր տանող նոր զբոսաշրջային երթուղու բացման արարողության ժամանակ։

Leave a Comment