Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին


Քաղաքականություն


Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել կենտրոնում իրականացվող շինարարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները:



Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը և որոշ հարցերի հետ կապված տվել համապատասխան հանձնարարականներ։


Leave a Comment