Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին. Մարիաննա Ղահրամանյան

Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Նկարի մարդը Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցը մեջբերում է նրա հայտարարությունը այսօր Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրեսնին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանցի պաշտոնյան, որի հետ իբրև թե խաղաղություն կառուցելու պատրանքով ձեզ խաբում են, «իրենց նախնիների հող», «բնիկ տարածք» է անվանել, ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան» այնտեղ։ Սա ընդամենը մեկ դրվագ է այսպես կոչված 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգից։

Բաքուն պետական մակարդակով ու միջազգային հարթակներում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը՝ փորձելով Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնել որպես «ադրբեջանական պատմական տարածք»։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը դրան արձագանքելու փոխարեն փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին»,- գրել է նա:

725733229_10234195400486646_223723280084339366_n.jpg 213.51 KB

Leave a Comment