Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրմանը


 


Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։


 


Համաձայնագիրը սահմանում է գիտական կոչումներ շնորհելու չափանիշները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հիմնական սկզբունքները, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերի կիրառման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման և տեղեկությունների տրամադրման, գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ տեղեկատվության փոխանակման կարգերը և այլն։


 


Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների համար` գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչմամբ աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները վերացնելու միջոցով՝ այդպիսով քաղաքացիների համար ապահովելով հասանելիություն մասնագիտական գործունեությանը։


 


 



 


 

Leave a Comment