ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի տարածքում անցկացվող «Արծիվ գործընկեր» միջազգային ռազմական զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ նման զորավարժությունները ափսոսանք են առաջացնում, քանի որ դրանց նպատակն ակնհայտ է՝ հեռացնել Հայաստանն իր ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից։
Զախարովան նշել է, որ նման զորավարժություններ անցկացվում են արդեն մի քանի տարի և կրում են համակարգային բնույթ։ Նա ընդգծել է, որ այդ վարժանքների ընթացքում հենց Ռուսաստանն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչը, նրա խոսքով, ամրագրված է ՆԱՏՕ-ի դոկտրինային փաստաթղթերում։
«Հայ զինվորականներին կսովորեցնեն պատերազմել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան նույնիսկ անհնար էր պատկերացնել»,- հայտարարել է դիվանագետը։