Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում

Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության նոր զեկույցում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ճանաչվել է Բեռլինում գործող չորս ամենաակտիվ օտարերկրյա ծառայություններից մեկը՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողքին: 

Գերմանացի պաշտոնյաները նշում են, որ այս երկրների հատուկ ծառայությունները դիմում են ոչ միայն դասական լրտեսության, այլև կիբերհարձակումների, ապատեղեկատվական արշավների և սաբոտաժային գործողությունների: 

Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև Բեռլինում գործող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ցանցին. գերմանական իշխանությունները թերահավատորեն են վերաբերում խմբավորման՝ զինված պայքարից հրաժարվելու մասին հայտարարություններին՝ շարունակելով այն դիտարկել որպես անվտանգության սպառնալիք:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment