ՆԱՏՕ-ի երկրների հետ Հայաստանի զորավարժությունները ափսոսանք են առաջացնում Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր անդամակցության սառեցման ֆոնին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր անդամակցության սառեցման ֆոնին… ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում», – հայտարարել է Զախարովան արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերին նվիրված ճեպազրույցի ժամանակ։