Գերմանիան Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական առաքելության նախապատրաստման շրջանակներում երկու նավ է ուղարկել Կարմիր ծով։
Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ «Ֆուլդա» ականազերծող նավը ու «Մոզել» մատակարարող նավն արդեն Սուեզի ջրանցքով շարժվում են դեպի նշված տարածաշրջան։
Նախարարը ընդգծել է, որ ականազերծման գործողություններին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի Իրանի և Օմանի համաձայնությունը, իսկ առաքելության վերջնական մեկնարկը կախված կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետագա զարգացումներից։
