
Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին՝ կապված Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրի պղծման հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս սրբապիղծ արարքը պարզապես խուլիգանություն չէ, այլ մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության վրա նպատակաուղղված հարձակում և Մեծ հաղթանակը պղծելու փորձ։ Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին», — ասել է դիվանագետը։