Զախարովա. Ռուսաստանը բողոք է հղել Հայաստանին խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ

Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ԳյումրիումՀայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի պղծման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այս սրբապղծական արարքը ոչ միայն խուլիգանություն է, այլև մեր երկրների ընդհանուր պատմական հիշողության վրա ուղղված հարձակում և Մեծ Հաղթանակը պղծելու փորձ։ Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին», – ասել է նա։

Leave a Comment