Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում

Լեհաստանի Սեյմում Լեհ-հայկական բարեկամական խմբի ղեկավարի նախաձեռնությամբ և ԼՀ ԱԳ նախարարության մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում հայ-լեհական երկկողմ համագործակցության խորացման շուրջ։ Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսության ռազմավարական մակարդակի հասցնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում Լեհաստանի փորձի կիրառման կարևորության մասին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։

Leave a Comment