«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ հունիսի 17-ին Էներգոդարի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից, ևս մեկը վիրավորվել է։ 

Լիխաչովը տեղի ունեցածը որակել է որպես Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԱԷԿ-ի անձնակազմի նկատմամբ «նպատակաուղղված որս»՝ ընդգծելով, որ դա վտանգում է միջուկային անվտանգությունը։ 

Սա այս տարի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան երկրորդ դեպքն է։ Լիխաչովը հավելել է, որ Ուկրաինայի գործողությունները սպառնում են լայնածավալ հետևանքներով, որոնք կարող են անդրադառնալ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի վրա՝ կոչ անելով գիտակցել միջուկային աղետի վտանգը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment