
«Ուժեղ Հայաստան» շարժման վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։
Սամվել Կարապետյանը առաջարկել է այն անվանել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»՝ կարևորելով միասնական ճակատով հանդես գալը։
«Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ»,- նշել է նա։