Լիտվայի կառավարությունը հունիսի 23-ին հրաժարական կտա․ ԶԼՄ – armeniatoday.am

Վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորած Լիտվայի կառավարությունը հունիսի 23-ին կհրաժարվի լիազորություններից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետի խորհրդական Իգնաս Դոբրովոլսկասին։

Նախարարների կաբինետի նոր կազմում իշխող Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼՍԴԿ) կպահպանի վերահսկողությունը 9-ը նախարարությունների նկատմամբ, «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությանը բաժին կհասնի 3 գերատեսչություն, իսկ Ֆերմերների և «կանաչների» միության ներկայացուցիչները կզբաղեցնեն 2 նախարարական պաշտոն։

Նոր կոալիցիայի ձևավորման հարցը օրակարգում է, երբ սոցիալ-դեմոկրատները հունիսի 6-ին որոշել էին դադարեցնել համագործակցությունն «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական քաղաքականության մեջ։ Իշխող ԼՍԴԿ-ի նախագահ Մինդաուգաս Սինկյավիչյուսը հայտարարել է, որ որոշել է ստանձնել բալթյան հանրապետության վարչապետի պաշտոնը։ Նա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կդառնա կաբինետի արդեն երրորդ ղեկավարը։

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Ինգա Ռուգինենեին կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել էր նախորդ տարվա օգոստոսին։

Leave a Comment