ՀԱՊԿ-ում քննարկում են Հայաստանի կարգավիճակը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի կարգավիճակի հարցը՝ անդամավճարների չվճարման ֆոնին, քննարկվում է։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

Նա նաև նշել է, որ Երևանը դե ֆակտո գրեթե չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

«Ամենավերջերս Կազանում տեղի ունեցավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ այս հարցը մանրամասն քննարկվեց։ Կարծում եմ՝ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ չի վճարում անդամավճարները»,— հստակեցրել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ անդամավճարների չվճարման պատճառով Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից։

Leave a Comment