Իսպանացի հայտնի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը բանակցություններ է սկսել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Նասր» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոկինսը։
Նշվում է, որ Մարտինեսն Աշխարհի 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո անկախ արդյունքներից՝ հեռանալու է Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հիշեցնենք, որ «Ալ-Նասրը», որտեղ հանդես է գալիս Քրիշտիանու Ռոնալդուն, վերջերս է բաժանվել իր նախկին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշից, և թիմն այժմ փնտրտուքների մեջ է նոր ղեկավար նշանակելու համար։
