Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է մեկնարկը իր 6-րդ աշխարհի առաջնությունում։
«Ուրախ եմ աշխարհի առաջնության մեկնարկին, շնորհակալ եմ հոգածության համար։ Շատ հպարտ եմ, որ ազգային հավաքականը վերադարձավ խոշոր մրցաշար այնպես, ինչպես եղել է երկար տարիներ շարունակ»,- սոցիալական ցանցերում գրել է Մեսսին։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Արգենտինան Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ 3։0 հաշվով հաղթել էր Ալժիրին։
Մեսին 16 գոլով դարձել է ռեկորդակիր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում խփած գոլերի քանակով՝ հավասարվելով կարիերան վաղուց ավարտած գերմանացի Միրոսլավ Կլոզեին։
Ռոնալդոն աշխարհի առաջնություններում խփել է 15 գոլ։