Փաշինյանի կոշտ հայտարարությունը․ ՊԵԿ-ի նախագահի դիմաց խնդիր է դրել դրոշմապիտակների հարցով

Մենք առաջիկայում պետք է աշխատենք և նաև գնահատական ունենանք բնակավայրերում ստվերի կրճատման մասին: Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ՀԴՄ կտրոնների միջոցով արձանագրեն, թե ինչպես է կրճատվում ստվերը։

Նա տեղեկցրել է, որ ՊԵԿ-ի նախագահի դիմաց խնդիր է դրել դրոշմապիտակներով ապրանների շրջանակն ընդլայնել։

«Ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորել, էն ինչը հնարավոր չէ դրոշմապիտակավորել, էդ էլ պետք է դրոշմապիտակավորել»,- հայտարարել է Փաշինյանը

Նա նաև հայտնել է, որ միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկեն։

«Բայց կարգավորում պետք է մտցնեն, որ X պահին եթե տնտեսվարողի մոտ մեկ տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ չտրամադրելու փաստ, 5 տարի ինքը պետք է զրկվի շրջանառության հարկի և միկրոբիզնեսի ոլորտում աշխատելուց»,- ասել է Փաշինյանը։

Leave a Comment