Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հաջիևի՝ Դիլիջանում կայացած հանդիպմանը, նշելով, որ ինքն է հանաձնարարել ԱԽ քարտուղարին Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկում ունենալ։
«Երկրորդ՝ մենք և Ադրբեջանի, և Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որ կարող էին սրել իրավիճակը, և մենք ինչպես և պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»,-ասել է վարչապետը և հավել, որ իրենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չեն տվել։
«Մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկների հետ հենց դրա մասին է՝ կողմերն իրենց դիրքորոշումներն ու մտահոգւոյթունները պարզաբանում են»,-շեշտել է նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չեն քննարկում. «Բայց մյուս կողմից ամբողջ աշխարհի հետ այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները և ընտրություններից հետևող ռազմավարությունները միջազգային բոլոր գործընկերների հետ առանց բացառության կիսում ենք»,-շեշտել է նա։
