Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին ինքը մասնակցություն կունենա և կզբաղվի ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին ինքը մասնակցություն կունենա և կզբաղվի ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։
«Այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինստիտուներն աշխատում են։ Դա սովորական, ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք», – նշել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։