ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է

«ՔՊ-ի ամբողջ աստղաբույլի խայտառակ պահվածքի պատճառը պարզ է՝ հունիսի 7-ին չեն կարողացել ստանալ իրենց բաղձալի արդյունքները, հետևաբար չեն կարողանալու լիարժեք կատարել դրսի ուժերի առջև ստանձնած պարտավորությունները։

Հոգեվարքի մեջ ձեռք ու ոտք ընկնելով՝ չեղարկեցին 3 տեղամասերի քվեարկության արդյունքները, որպեսզի ԲՀԿ-ին դուրս թողնեն ԱԺ-ից։ Իբրև պատճառ բռնեցին խախտումներն ու 20։00-ից հետո զինվորների քվեարկելը։

Հա բայց էդ խախտումների մեղավորը հենց դո՛ւք եք․ ԿԸՀ-ն չի կատարել ընտրությունների բնականոն ու օրինական ընթացքն ապահովելու իր պարտականությունը, արդյունքում քաղաքացին կամ կոնկրետ քաղաքական միավորը պետք է տուժեն։

Այս պահին ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում, օրենքի պահանջի համաձայն, վերաքվեարկություն նշանակելն է»։
Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment