Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները փակվել են քաղաքացիական օդանավերի թռիչքների համար, հայտնել է «Ռոսավիացիան»։
Գերատեսչությունից նշել են, որ սահմանափակումները մտցվել են անվտանգության ապահովման նպատակով։
RBC-ն հիշեցրել է, որ հունիսի 18-ին Մոսկվայի բոլոր օդանավակայաններն արդեն մեկ անգամ դադարեցրել էին օդանավերի ընդունումն ու ուղարկումը։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ դադարները կապված են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվայի տարածաշրջանի վրա ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի հետ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան չորս տարի՝ 2022 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով Ռուսաստանում բազմիցս սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը։
