Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի միջև սկզբնական բանակցությունները:
Հանդիպումը տեղի կունենա երկու երկրների միջև հրադադարի և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Բանակցություններին, բացի ԱՄՆ-ից և Իրանից, կմասնակցեն նաև միջնորդ երկրներ Պակիստանը և Կատարը։ Շվեյցարական կողմը հանդես է գալիս որպես հարթակ տրամադրող և գործընթացը դյուրացնող կողմ։
Միջոցառման մանրամասների և օրակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
