Թուրքիան պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Ֆիդան – armeniatoday.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Türkıye թերթին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ուղղությամբ արդեն «շատ կարևոր քայլեր է ձեռնարկել»։

Նախարարը կարևորել է ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատումը։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ պաշտոնյան ընդգծել է, որ նոր փուլի քայլերը նույնպես հստակ են, և իրենք պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել էր Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։

Նախքան այդ երկու երկրների նախագահները հունիսի 3-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։

Leave a Comment